Հուլիսի 19-ին, ժամը 02.40-ին, հիվանդանոցից  ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ դաստակի ափային մակերեսի կտրած վերք» ախտորոշմամբ   բուժօգնության է դիմել 1981 թ. ծնված Երվանդ Բ.-ն, որը հիվանդանոցում հայտնել է, որ  վնասվածքը ստացել է վիճաբանության ժամանակ` դանակով:
Ըստ բժշկի տեղեկանքի` Երվանդ Բ.-ն ի վիճակի չի եղել  բացատրություն տալու:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության ծառայողների   բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 25-ին, ժամը 21.00-ին, բաժին է ներկայացել 1983 թ. ծնված Աշոտ Մ.-ն և խոստովանական բացատրություն տվել, որ հուլիսի 19-ին, ժամը 02.00-ին, Դրոյի փողոցի թիվ 22 հասցեի մոտ, վիճաբանության ժամանակ,   դանակով Երվանդ Բ.-ին հարվածել և  վնասվածքը պատճառել է ինքը:
Երվանդ Բ.-ն հրաժարվել է հաղորդում և բացատրություն տալուց:
Նախաքննությունը շարունակվում է:
                                                
                              
                             `
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: