Նախկինում գողություն կատարած անձը բերման է ենթարկվել
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, ապրիլի 6-ին, Վարդաշենի 1-ին փողոցում հայտնաբերել և, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 29-ամյա մի տղամարդու։ Նա տվել է խոստովանական բացատրություն, որ մարտ ամսին Վարդաշենի գերեզմանատան մոտ կայանված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայից գողացել է կողային հայելիները։ Տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ էրեբունի վարչական շրջանից կատարել է այլ գողություն ևս:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը և տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: