Նախկինում դատապարտվածները` նոր հանցանքով
06.03.2013 11:52
Գողություն
2012 թ. դեկտեմբերի 26-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Կոմիտասի պողոտայի 1/11 շենքի մի բնակարանից ոսկյա զարդեր, բիժուտերիա և 2 ժամացույց են գողացել:
Ոստիկանության ծառայողները մարտի 4-ին, ժամը 18.30-ին, գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1984 թ. ծնված Ռոբերտ Գ.-ին և 1987 թ. ծնված Վահե Հ.-ին՝ երկուսն էլ գողության համար նախկինում դատապարտված:
Նրանք խոստովանել են, որ նշված հանցագործությունը կատարել են իրենք:
Ռոբերտ Գ.-ն և Վահե Հ.-ն ձերբակալված են:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: