Նախկինում դատվածը` խոշոր չափերով կատարված յուրացման մեղադրանքով
11.07.2014 11:55
Հետախուզվողի հայտնաբերում
Հուլիսի 9-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Թումանյան փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1957 թ. ծնված, նախկինում դատված Սամսոն Բ.-ին, որը հունիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով /յուրացնելը կամ վատնելը` խոշոր չափերով/:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: