1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Նախկինում դատվածը` նոր խոստովանությամբ

04.06.2014 10:07 Գողություն
Մարտի 10-ին, ժամը 13.40-ին,  ոստիկանության Մուշի բաժին էր դիմել 1948 թ. ծնված  Մաքսիմ Ս.-ն և հաղորդում  տվել, որ Գյումրիի Շիրակացու փողոցում գտնվող իր   կիսակառույց տան լոգարանի պատուհանը հրել-բացելով` գողացել են 100 մ պղնձյա մալուխ և էլեկտրական գործիքներ` պատճառելով մոտ 120.000 դրամի նյութական վնաս:
Մեկ այլ քրեական գործի նախաքննության ընթացքում բերման ենթարկված, 1993 թ. ծնված, նախկինում դատված Հմայակ Շ.-ն խոստովանել է, որ   գողությունը կատարել է ինքը:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Բայց սա դեռ ամենը չէ:
Ոստիկանության Մուշի բաժին էր դիմել նաև1939 թ. ծնված  Ջուլիետա Մ.-ն և հաղորդում տվել, որ իր տան ննջասենյակի պատուհանը հրել-բացելով` գողացել են ոսկյա զարդեր` պատճառելով մոտ 200.000 դրամի նյութական վնաս:
Պարզվել է, որ նշված գողությունը նույնպես կատարել է Հմայակ Շ.-ն:
Գողոնը մասամբ առգրավված է:
Հմայակ Շ.-ն ձերբակալված է:
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: