Նախկինում երկու անգամ դատվածը` նոր հանցադրվագով
08.11.2013 12:07
Գողություն
Հոկտեմբերի 20-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել 1969 թ. ծնված Գայանե Ղ.-ն և հայտնել, որ Մալաթիա շուկայի դիմացի կանգառում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 60.000 դրամ և բանկային քարտեր:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները նոյեմբերի 6-ին, ժամը 14.30-ին, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 15 շենքի մոտից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1970 թ. ծնված, նախկինում երկու անգամ դատված Արմեն Ա.-ին, որը խոստովանել է հանցանքը:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: