Նախկինում դատվածը՝ վերստին
10.06.2016 10:30
Հետախուզվողի հայտնաբերում
Հունիսի 9-ին, ժամը 14.15-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Ա. Սպենդարյան փողոցում գտնվող հացատան մոտից բերման են ենթարկել 1975 թ. ծնված, նախկինում դատված Ռաֆայել Թ.-ին, ով մայիսի 24-ից ոստիկանության Վարդենիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը/ 2-րդ մասի 6-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: