ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Նամակ Իրանի Իսլամական Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյից

Նամակ Իրանի Իսլամական Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյից

Հարգելի գործընկերներ, պատիվ ունենք տեղեկացնելու, որ մեր երկրի իրավապահ և դատական մարմինները, ինչպես նաև Իրանում Ինտերպոլի ԱԿԲ-ի ղեկավարությունը, խորին շնորհակալություն են հայտնում ՀՀ իրավապահ և դատական մարմիններին, մասնավորապես, ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի անձնակազմին` համագործակցության և հանցավորության դեմ պայքարում իրականացվող ջանքերի համար, ուղղված՝ Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվող անձանց հանձնման գործընթացը պատշաճ կազմակերպելուն:
Ձեր կողմից գործադրած ջանքների շնորհիվ հնարավոր է եղել ՀՀ տարածքում հայտնաբերելու, ձերբակալելու և էքստրադիցիայի ենթարկելու Իրանի մի շարք քաղաքացիների, ովքեր հետախուզվում էին տարբեր հանցագործություններ կատարելու համար: Անշուշտ, այս ամենը հնարավոր է դարձել իրականացնել միմիայն ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի և ՀՀ իրավապահ ու դատական մարմինների կողմից գործադրած ջանքերի շնորհիվ:
Մենք քաջ գիտակցում ենք Ձեր շահագրգռվածությունը՝ միջազգային հանցավորության դեմ պայքարի գործում, և Իրանի Իսլամական Հանրապետության ողջ իրավապահ և դատական համակարգերի անունից ցանկանում ենք հայտնել մեր պատրաստակամությունը` ցուցաբերելու համապատասխան փոխհամագործակցություն և աջակցություն՝ համատեղ հետաքրքրություն ներկայացնող գործերով:

                                                                                           Հարգանքներով` Իրանում Ինտերպոլի ԱԿԲ