Նանսենի փողոցում բախվել են «Մերսեդես Բենց» և «Պորշ» մակնիշի ավտոմեքենաներ
05.01.2014 13:38
ՃՏ պատահարներ
Հունվարի 3-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Երևանի Նանսենի փողոցի թիվ 5 նրբանցքի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «Պորշ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Պորշ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: