ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից 2017 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփ վիճակագրություն
2017 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 527 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:
Կատարված ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 266 կարգապահական տույժեր, այդ թվում՝
- հայտարարվել է նկատողություն` 78,
- հայտարարվել է խիստ նկատողություն` 133,
- պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով՝ 4,
- կոչումն իջեցվել է մեկ աստիճանով` 11,
- ազատվել են ոստիկանությունում ծառայությունից` 40:
ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել և ՀՀ հատուկ քննչական ծառայության ու նախաքննական այլ մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննությունների 17 նյութեր: Դրանցով հարուցվել են 17 քրեական գործեր, որոնցից.
• 1-ը նախաքննության փուլում է,
• 6-ը կարճվել են,
• 1-ը կասեցվել է,
• 9-ն ուղարկվել են դատարան, որոնցից՝
7-ը դատաքննության փուլում են,
2-ով 2 ծառայող դատապարտվել են:
Հաշվետու ժամանակահատվածում ուսումնասիրվել և ամփոփվել է ՀՀ ոստիկանության համակարգի ծառայողների կողմից կատարված իրավախախտումների և կիրառված կարգապահական տույժերի վերաբերյալ տեղեկատվությունը:
Այսպես.
2017 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված իրավախախտումների կապակցությամբ կատարվել են 1559 ծառայողական քննություններ, որոնց արդյունքներով ծառայողների նկատմամբ կիրառվել են 937 կարգապահական տույժեր /որից 55-ը` ազատում ՀՀ ոստիկանությունում ծառայությունից/:
2017 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 8 նիստ, որի ընթացքում քննարկվել է ոստիկանության 38 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 31 նյութ /այդ թվում` 1 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննության նյութերը նոր քննություն կատարելու համար ուղարկվել են ներքին անվտանգության վարչություն և կարգապահական հանձնաժողովի կողմից քննության առնվել կրկնակի/:
Կարգապահական հանձնաժողովի միջնորդությամբ ՀՀ ոստիկանության պետի հրամաններով ոստիկանության 37 ծառայողի նկատմամբ կիրառվել են հետևյալ կարգապահական տույժերը.
- 6 ծառայողի հայտարարվել է «Խիստ նկատողություն»,
- 1-ի կոչումն իջեցվել է մեկ աստիճանով,
- 30-ն ազատվել են ՀՀ ոստիկանությունում ծառայությունից:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ