ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները հայտնաբերել են նարկոլոգիական կենտրոնում հաշվառված վարորդների (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

22.11.2019 18:56 Միջոցառումներ

Նոյեմբերի 21-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և ճանապարհային ոստիկանության ծառայողներն ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։ Նպատակը նարկոլոգիական կենտրոնում հաշվառված վարորդներ հայտնաբերելն էր։
Արդյունքում հայտնաբերվեց նման 14 վարորդ։ Նրանց մեքենաները տեղափոխվեցին ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Ի դեպ, հայտնաբերվածներից մեկը տաքսու վարորդ էր։
Վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
Միջոցառումները շարունակական են։