ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նաև «ԻԺ» հրացաններ

Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ` մի քաղաքացի կամավոր հանձնել է «ԻԺ-18» տիպի, 16 մմ տրամաչափի, ողորկափող, մեկփողանի որսորդական հրացան:
 
***
Մարտի 1-ին, ժամը 16.35-ին, ոստիկանության Ճամբարակի բաժնի է ներկայացել նաև 1958 թ. ծնված Կամո Պ.-ն և կամավոր հանձնել «ԻԺ-58»  տիպի 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան:
 
***
Փետրվարի 28-ին Վարդենիսի մի բնակիչ ներկայացել է ոստիկանության Վարդենիսի բաժին և կամավոր հանձնել «ԻԺ» տիպի, 16 մմ տրամաչափի, ողորկափող, մեկփողանի որսորդական հրացան:
Ներկայացվածներն ուղարկվել են փորձաքննության:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: