Նախկինում դատվածները կրկին ոստիկանությունում
20.11.2015 09:47
Գողություն
Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ 1997 թ. ծնված, նախկինում դատված Կ. Խ.-ն և 1998 թ. ծնված, նախկինում դատված Ն. Մ.-ն մարտ ամսին 2-րդ հարկի պատուհանից մուտք գործելով 1931 թ. ծնված Սերոբ Թ.-ի` Բակունցի փողոցում գտնվող առանձնատուն, կոտրել են 1-ին հարկի պահեստարանի մուտքի դուռը և այնտեղից կատարել գողություն:
Կ. Խ.-ն և Ն. Մ.-ն բերման են ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: