ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նետվել է գնացքի տակ

Օգոստոսի 7-ին, ժամը 14.50-ին, հիվանդանոցից  ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Ծանր գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է  տեղափոխվել  1935 թ. ծնված Պարգև  Բաղդասարյանը:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Ջրառատ գյուղում գտնվող «Հարավ-Կովկասյան» երկաթուղու «Էջմիածին» կայարանում, ինքնասպանություն գործելու նպատակով, Պ. Բաղդասարյանը նետվել է ընթացող MPT-4 մոդելի գնացքի տակ:
Նույն օրը, ժամը 17.00-ին,  հիվանդանոցում Պարգև Բաղդասարյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:
 
 
 
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: