Ներարկիչ` գուլպայում
17.05.2014 11:44
Թմրամիջոցի հայտնաբերում
Մայիսի 16-ին, ժամը 13.35-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները Աշտարակ քաղաքի Նարեկացու փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 1976 թ. ծնված Հայկ Մ.-ին: Խուզարկությամբ նրա գուլպայի միջից հայտնաբերվել է 5 մլգ-անոց ներարկիչ` 4.3 մլգ դարչնագույն հեղուկով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության, իսկ Հայկ Մ.-ն ներկայացվել է դատաքիմիական փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: