Տղամարդիկ՝ ներարկիչներով
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողներն օրերս Սանահին-Սարահարթ թաղամասի թիվ 1/9 շենքի բակից բերման են ենթարկել 1977 թ. ծնված Հրանտ Վ.-ին, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է 2 ներարկիչ` լցված դարչնագույն հեղուկով:
Հրանտ Վ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը «Բենզոլ» տեսակի թմրամիջոց է, պատկանում է իրեն, որը պահել է իր օգտագործման համար:
Նույն օրը ոստիկանները բերման են ենթարկել նաև 1975 թ. ծնված Նիկոլայ Խ.-ին, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է ներարկիչ` դարչնագույն հեղուկով:
Նիկոլայ Խ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը «Բենզոլ» տեսակի թմրամիջոց է, պատկանում է իրեն, որը պահել է իր օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: