ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողները ներկայացան ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում

Հետախուզվողները ներկայացան ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 20-ին բաժին է ներկայացել 18-ամյա Կորյուն Ս.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) և 34-177-րդ (Գողության փորձը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:


***

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 20-ին Ավանի բաժանմունք է ներկայացել 36-ամյա Բորիս Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:


***

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 20-ին Դոնի Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանելուց հետո Երևան քաղաքի վարչություն է ներկայացել 40-ամյա Ազատ Գ.-ն, որը 2017 թ. ապրիլի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: