Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
02.12.2022 11:37
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում դեկտեմբերի 1-ին Մասիսի քննչական բաժին է ներկայացել 21-ամյա Լևոն Ա.-ն, որը նոյեմբերի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: