ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 3-ին բաժին է ներկայացել 45-ամյա Կարեն Բ.-ն, որը 2019 թ. հոկտեմբերի 10-ից ՌԴ Մոսկվա քաղաքի ոստիկանության ծառայողների կողմից հետախուզվում է ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) 4-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
