Ներկայացավ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
02.12.2020 12:16
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային տեսուչների բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 1-ին բաժին է ներկայացել 51-ամյա Արմեն Խ.-ն, որը նոյեմբերի 16-ից Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Արմեն Խ.-ն ներկայացվել է պրոբացիոն ծառայությանը:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: