Հետախուզվողը ներկայացավ ոստիկանների ու վետերանների բացատրական աշխատանքի շնորհիվ
07.05.2021 13:01
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների և վետերանների խորհրդի բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 6-ին Շենգավիթի բաժին է ներկայացել 47-ամյա Ռոբերտ Մ.-ն, որը մարտի 2-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ռոբերտ Մ.-ն ներկայացվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: