Հետախուզվողը ներկայացավ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն
07.11.2019 13:21
Հետախուզվողի հայտնաբերում
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 6-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո Երևան քաղաքի վարչություն է ներկայացել 2010 թ. նոյեմբերի 10-ից ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի և 200 հոդվածի (առևտրային կաշառքը) 1-ին մասի մեղադրանքով հետախուզվող 34-ամյա Սամվել Թ.-ն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: