Հետախուզվողը ներկայացավ ոստիկանության Էրեբունու բաժին
09.04.2021 12:12
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 8-ին բաժին է ներկայացել 27-ամյա Կարեն Ս.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) և 268-րդ (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: