Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
12.05.2023 11:08
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 11-ին բաժին է ներկայացել 27-ամյա Մանուկ Ն.-ն, որը մարտի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (Խուլիգանությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: