Ներկայացավ բացատրական աշխատանքի արդյունքում
13.05.2019 12:13
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 11-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել 54-ամյա Էդուարդ Ա.-ն, որը փետրվարի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: