Ներկայացավ Էրեբունու ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ
16.10.2019 13:09
Հետախուզվողի հայտնաբերում
Հոկտեմբերի 15-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանության Էրեբունու բաժին է ներկայացել 36-ամյա Գրիգոր Մ.-ն, որը 2017 թ. դեկտեմբերի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: