Ներկայացավ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
17.12.2020 12:04
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժին է ներկայացել Դոնի Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ ժամանած 60-ամյա Մելիք Ա.-ն, որը 2011 թ. նոյեմբերից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածի (Ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: