Գողության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
18.04.2023 11:32
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Շենգավիթի և Քանաքեռ-Զեյթունի բաժինների ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 17-ին բաժին է ներկայացել 39-ամյա Հովակիմ Գ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: