Ֆրանսիայի Ինտերպոլի կողմից հետախուզվողը ներկայացավ Թալինի բաժին
19.03.2024 11:22
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
ՆԳՆ ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 18-ին բաժին է ներկայացել 46-ամյա Արտակ Հ.-ն: Նա 2023 թ. դեկտեմբերի 29-ից Ֆրանսիայում Ինտերպոլի ԱԿԲ կողմից հետախուզվում էր մոտ երկու տասնյակ հոդվածների մեղադրանքով:
Հետախուզվողի ներկայանալու մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: