Թմրամիջոցի իրացման մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
Ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի և ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 19-ին բաժին է ներկայացել 40-ամյա Ջանիկ Օ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
