Գողության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
21.04.2023 11:40
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 20-ին բաժին է ներկայացել 32-ամյա Ակսեն Հ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է Մասիսի քննչական բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: