Հետախուզվողը ներկայացավ ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ
23.09.2020 10:42
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 22-ին Էրեբունու բաժին է ներկայացել 39-ամյա Սամվել Ք.-ն, որը մայիսի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) և 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Սամվել Ք.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: