Ներկայացավ բացատրական աշխատանքի արդյունքում
27.10.2022 11:09
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 26-ին բաժին է ներկայացել 21-ամյա Կորյուն Հ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի (Զինծառայողին վիրավորանք հասցնելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ հրամանատարության հսկողությանը հանձնելը:
Նա պարտավորվել է ներկայանալ դատարան:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: