Ներկայացավ ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ
30.04.2019 12:53
Հետախուզվողի հայտնաբերում
Ապրիլի 29-ին, ժամը 14.45-ին, ոստիկանության Վաղարշապատի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանության Վաղարշապատի բաժին է ներկայացել 31-ամյա Դավիթ Կ.-ն, որը ապրիլի 29-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: