Հետախուզվողը ներկայացավ կամավոր
30.09.2023 12:31
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Արաբկիրի ոստիկանների ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 29-ին, ժամը 12-ին, բաժին է ներկայացել 1963 թ. ծնված Շուշանիկ Ա․-ն, որը սեպտեմբերի 22-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է Արաբկիրի վարչական շրջանի քննչական բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: