Ներկայացավ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
30.11.2018 10:13
Համակարգչային հանցագործություն

«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 29-ին, ժամը 09.00-ին, կամավոր բաժին է ներկայացել 1987 թ. ծնված Գևորգ Հ.-ն, որը 2017թ. հոկտեմբերի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: