Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
Ոստիկանության Գորիսի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 2-ին բաժին է ներկայացել 23-ամյա Գևորգ Ք.-ն, որը սեպտեմբերի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 4-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
