Հետախուզվողը ժամանեց Հայաստան և ներկայացավ ոստիկանություն
09.12.2020 11:36
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 8-ին Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո Մարտունու բաժին է ներկայացել 21-ամյա Կարինե Հ.-ն, որը օգոստոսի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (Սուտ մատնությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Կարինե Հ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: