Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացավ Աշտարակի բաժին

Ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում հունվարի 20-ին բաժին է ներկայացել 57-ամյա Վիկտոր Կ.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 28-ից ՌԴ Մոսկվա քաղաքի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: