Հետախուզվողը ներկայացավ ոստիկանների միջոցառումների շնորհիվ
22.10.2021 11:56
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Արտաշատի և Դիլիջանի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 21-ին Արտաշատի բաժին է ներկայացել 25-ամյա Կարապետ Ք.-ն, որը հոկտեմբերի 8-ից Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի (Հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Կարապետ Ք.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: