ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների, ՔՈ գլխավոր վարչության և Վաղարշապատի պահպանության բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 22-ին ոստիկանության Արմավիրի բաժին է ներկայացել 56-ամյա Մակիչ Գ.-ն, որը փետրվարի 19-ից ՌԴ Կալուգա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Խափանման միջոցը՝ կալանք:
Հետախուզվողի կամավոր ներկայանալու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Մակիչ Գ.-ն ձերբակալվել է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: