Ծեծի և խուլիգանության համար հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
27.04.2018 10:53
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 26-ին, ժամը 19.20-ին, կամավոր բաժին է ներկայացել 1968 թ. ծնված Արսեն Մ.-ն, որը 2017թ. օգոստոսի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) և 258 հոդվածի (խուլիգանությունը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: