Խարդախության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
ՆԳՆ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 24-ին բաժին է ներկայացել 34-ամյա Նարեկ Մ.-ն, որը նոյեմբերի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
