Ներկայացել են ոստիկանություն և խոստովանել խարդախությունը
Հունվարի 26-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել 53-ամյա մի տղամարդ և հայտնել, որ մի աղջիկ համացանցի հայտարարություններից տեղեկանալով իր «Նոութբուք» համակարգիչն ու բջջային հեռախոսը վաճառելու մասին, խաբեությամբ և վստահությունը չարաշահելով՝ իրենից վերցրել է այդ ապրանքները` 10 օրվա ընթացքում գումարը վճարելու պայմանով, սակայն պայմանավորված ժամանակահատվածում չի վերադարձրել գումարը` պատճառելով 160.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել են 1986 թ. ծնված Արմինե Ա.-ն և 1982 թ. ծնված Արմինե Ա.-ն:
Հունվարի 28-ին, ժամը 16.00-ին, նրանք ներկայացել են բաժին և խոստովանել կատարածը:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: