ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ներկայացել է բաժին և ներկայացրել հանցագործության գործիք դանակը

Նոյեմբերի 29-ին,  ժամը 2.50-ին,  ոստիկանության Մալաթիայի բաժին հիվանդանոցից  հաղորդում է ստացվել, որ «գոտկային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1977 թ. ծնված Գրիգոր Մ.-ն։
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.10-ին, Երևանի Ջիվանու փողոցում  անհայտ անձը սուր-ծակող-կտրող գործիքով հարվածել է Գրիգոր Մ.-ի գոտկատեղին և պատճառել նշված վնասվածքը:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ Գրիգոր Մ.-ին դանակով հարվածել և նշված վնասվածքը պատճառել է 1994 թ. ծնված Վարդան Ս.-ն։ Բացատրական աշխատանքների շնորհիվ վերջինս ներկայացել է բաժին և ներկայացրել հանցագործության գործիք դանակը:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: