ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ներկայացել է ինքնակամ

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծառայողների համատեղ բացատրական աշխատանքների շնորհիվ, 2011 թ. հունիսի 25-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի /սպանության փորձ/ 2-րդ մասի 10-րդ կետի, 258 հոդվածի /խուլիգանություն/ 4-րդ մասի և 235 հոդվածի /ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/ 1-ին մասի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող, 1983 թ. ծնված Դավիթ Ի.-ն հունվարի 22-ին, ժամը 12.35-ին, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն: 
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: