Ներկայացել է կամավոր
11.08.2015 11:41
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 10-ին, ժամը 6.00-ին, կամավոր բաժին է ներկայացել 1983 թ. ծնված Էդուարդ Ն.-ն, որը 2010 թ. հունիսի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 147 հոդվածի /բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը/ 1-ին մասի և 258 հոդվածի /խուլիգանություն/ 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: