Խարդախության համար հետախուզվողը ներկայացել է կամավոր
29.09.2022 12:47
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 28-ին, ժամը 17.10-ին, կամավոր բաժին է ներկայացել 1978 թ. ծնված Լևոն Պ.-ն, որը հունիսի 1-ից ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: