Ներկայացել է ոստիկանություն և խոստովանել
28.11.2013 15:51
Խարդախություն
Նոյեմբերի 27-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել 1996 թ. ծնված Արման Բ.-ն և հայտնել, որ հոկտեմբերին իր ծանոթ Սամվելին Մազմանյան և Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում օրավարձով տվել է իր «Այփադ 4G» համակարգիչը, սակայն մոտ մեկ ամիս է, ինչ վերջինս խարդախությամբ և իր վստահությունը չարաշահելու միջոցով չի վճարում մոտ 12 օրվա գումարները և տիրացել է համակարգչին` պատճառելով մոտ 280.000 դրամի վնաս:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Սամվելը 1986 թ. ծնված Սամվել Ա.-ն է, որը բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը, ժամը 20.30-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: