Ներկայացել է կամավոր
04.07.2017 13:16
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նախնական պայմանավորվածության համաձայն, հուլիսի 4-ին, Կիև-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից ժամը 2.20-ին կամավոր բաժին է ներկայացել 1972 թ. ծնված Գարիկ Չ.-ն, որը 2016թ. օգոստոսի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի և 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 2-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: